Վրաստանի արդարադատության տանը սպասվում են փոփոխություններ, մասնավորապես՝ կենսաչափական(բիոմետրիկ) անձնագրի և նույնականացման քարտի գների հետ կապված:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն մայիսի 1-ից դրանց գինը թանկանում է.
Կենսաչափական(բիոմետրիկ) անձնագիրը տաս օրում ստանալու համար, մայիսի մեկից 100 լարիի փոխարեն պետք է վճարել 154 լարի:
1. հինգ օրում ստանալու համար, 120 լարիի փոխարեն պետք է վճարել 184 լարի,
2. երեք օրում ստանալու համար, 150 լարիի փոխարեն պետք է վճարել 229 լարի,
3. նույն օրում ստանալու համար, 205 լարիի փոխարեն պետք է վճարել 354 լարի:
Իսկ նույնականացման քարտը տաս օրում ստանալու համար, մայիսի մեկից 30 լարիի փոխարեն պետք վճարել 64 լարի:
1. հինգ օրում ստանալու համար, 40 լարիի փոխարեն պետք է վճարել 84 լարի,
2. երեք օրում ստանալու համար, 50 լարիի փոխարեն պետք է վճարել 104 լարի,
3. նույն օրում ստանալու համար, 65 լարիի փոխարեն պետք է վճարել 154 լարի:
Տեղեկությունը հաստատելու նպատակով Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի արդարադատության տան հետ: Այնտեղից մեզ հաստատեցին, որ սպասվում են գնային փոփոխություններ, սակայն այլ մանրամասներ չեն կարող տրամադրել՝ նշելով, որ առաջիկա օրերին պաշտոնական տեղեկատվություն կտարածեն: