Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին անում է առաջին մեկնաբանությունը: Նրա հայտարարությունը տարածել է Պետական անվտանգության ծառայությունը:

Ինչպես ասում է Վաժա Գափրինդաշվիլին, իրեն ազատ արձակելն անսպասելի էր: Վաժա Գափրինդաշվիլի շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացին:

«Շատ անսպասելի էր այս ամենն ինձ համար: Դեկտեմբերի 31-ին նշանակված էր վճռաբեկ դատարանի նիստը: Դեռ շատ հուզված եմ: Առաջին հերթին, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլորին, ովքեր սրտացավ են եղել այս իրավիճակի նկատմամբ, կլինի դա կառավարություն, խորհրդարան, ոստիկանություն, թե անվտանգություն: Առաջին հերթին, շնորհակալություն իմ գեղեցիկ կնոջը և երեխաներիս: Շնորհակալություն իմ ընկերներին, որոնք այս ընթացքում աջակցել են ինձ: Շնորհակալություն բոլորիդ»,- հայտարարել է Վաժա Գափրինդաշվիլին: