Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է “Լսենք ուսուցիչներին” հանդիպումների ցիկլը։
Առաջին հանդիպման ընթացքում նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպել է այն ուսուցիչների հետ, ովքեր ամբողջ ուսումնական տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ, ավելի են կայացել իրենց մասնագիտության մեջ և շոշափելի արդյունքի են հասել աշակերտների հետ աշխատանքի գործընթացում։
Ուսուցիչները նախարարի հետ քննարկեցին նաև ավարտական քննությունների, դասագրքերի, ինչպես նաև ծնողների հետ ավելի հաճախակի հանդիպումների խնդրի մասին։
Հանդիպման մասնակիցներին տրվեց դասերի կառավարման խնդիրների, ինչպես նաև բուլինգի և բռնության հետ կապված տեղեկատվական տերմինաբանական գրականություն։ Տեղեկատվական կտրոններ առաջիկա օրերին յուրաքանչյուր ուսուցչի, աշակերտի և ծնողի կհատկացնեն, որպեսզի ավելի տեղեկացված լինեն, թե ինչ է բուլինգը, բռնությունը և ինչպես պետք է գործեն այդպիսի իրավիճակներում։
Նման հանդիպումների նպատակն է քննարկել և լուծել գործող խնդիրները դպրոցներում, քանզի նախարարը և նախարարության բոլոր ներկայացուցիչները պատրաստ են լսել յուրաքանչյուր ուսուցչի և կիսել նրանց կարծիքը:
Գայանե Ակոջյան