Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը կապված են սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններով, և հույս է հայտնել, որ ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կլինի:
Գիորգի Շարվաշիձեն աշխատել է կրթության և գիտության նախարարությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես առաջին փոխնախարար, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թվականներին նա աշխատել է որպես ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտում։
Գիորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, պարգեւատրված է գերազանցության շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական հոդվածների։