Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել է Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆուտբոլի առաջնությունը:

Ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են Ախալքալաքի շրջանի 16 գյուղական թիմ:

Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել է մունիցիպալիտետը:

Football 1

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մուրջախեթի և Կոթելիայի թիմերի միջև, հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ մուրջախեթցիների:

Murjaxet

Կազմակերպիչների խոսքով՝ մրցաշարից հետո լավագույն խաղացողներին և դարպասապահներին կպարգևատրեն: Հանդիպումները կտևեն մինչև նոյեմբերի 19-ը:

Bavra

Երկրորդ հանդիպումն անցկացվել է Բավրա և Սուլդա գյուղերի թիմերը, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, տուգանային հարվածից հետո Սուլդա գյուղի թիմը հաղթանակ է տարել:

Football 2

«Մինչ կիսաեզրափակիչը՝ չորս օրվա ընթացքում կկայանա ևս չորս հանդիպում», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի և կրթության բաժնի մասնագետ Ակակի Մելիքիձեն:

Բրատիսլավ Իգիթխանյան