«Energo Pro Georgia»-ն խոստանում է փոխհատուցում վճարել Ախալքալաքի բնակիչներին, ովքեր հուլիսի 26-ին էլեկտրաէներգիայի տատանումներից վնաս են կրել, եթե նրանց դիմումները բավարարում են բոլոր պահանջներին:
Ինչպես մեզ տեղեկացրեցին Energo Pro Georgia ընկերության մամլո ծառայությունից, այսօրվա դրությամբ Ախալքալաքից 57 բաժանորդ դիմում է ներկայացրել:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, 5 բաժանորդ ինքնուրույն վերանորոգել է իր տեխնիկան, քանի որ գումարը չնչին էր, և նրանք ոչ մի բողոք չունեն Energo Pro Georgia-ի դեմ:
«5 բաժանորդ իրենք են վերանորոգել իրենց սարքավորումները, 8 բաժանորդի ընկերությունն արդեն վճարել է փոխհատուցումը: 15 բաժանորդի փաստաթղթերն ուղարկվել է քննարկման, և շուտով նրանց նույնպես կվճարվի փոխհատուցում», – ասում է «Energo Pro Georgia»-ի ներկայացուցիչը:
Ընկերության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, 29 բաժանորդների հայտերը քննարկման փուլում է գտնվում:
«Նրանց գործն ընթացքի մեջ է, նրանք պետք է տրամադրեն տարբեր անհրաժեշտ փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագիր, անդորրագիր և այլն», – ասում է «Energo Pro Georgia» ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Թամար Թագուհի, Ազատություն և Տերյան փողոցների բազում բնակիչներ դիմել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնի էներգոբաշխիչ ընկերությանը՝ «Energo Pro Georgia»-ին: Նրանք խնդրում են փոխհատուցել վնասված սարքավորումների դիմաց, որոնք շարքից դուրս էին եկել էլեկտրագծերում էլեկտրականության տատանման պատճառով: Ընկերությունը դիմումներից որոշները չի բավարարել: Նշենք,որ այն ծախսերը, որոնք ընկերությունը համաձայնել է փոխհատուցել, պետք է վճարվեն դիմումից հետո 10 օրվա ընթացքում: Ըստ «Energo Pro Georgia»-ի ներկայացուցչի, եթե բնակիչները պահանջներ ունեն, կարող են դրանք լուծել դատական կարգով:
Բրատիսլավ Իգիթխանյան