2019 թվականի 6 ամիսների ընթացքում սահմանափակող կարգը խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել 144 մարդ, – այս մասին լրատվությունը տարածում է ՆԳՆ-ն:

«Ցանկանում ենք հասարակությանը փոխանցել լրատվություն 2019 թվականի 6 ամիսների ընթացքում տրված սահմանափակող կարգերի և դրանց արդյունավետության մասին:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, խստացվել է պատասխանատվությունը սահմանափակող օրդերի խախտման և սահմանափակող օրդերի խախտման առաջին դեպքը պատժվում է քրեական հանցանքի կարգով, վարչական տուգանքի փոխարեն:

Նշված օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ, էլ ավելի բարելավել է ընտանիքում բռնության դեմ պայքարի և տուժածների անվտանգության պաշտպանության մեխանիզմները, – հայտարարում են ՆԳՆ-ում:

ՆԳՆ-ի լրատվությամբ, 2019 թվականի 6 ամիսներում (հունվար-հունիս) տրվել է 5 399 սահմանափակող օրդեր, իսկ 2018 թվականի 6 ամիսներին 3 292:

Սահմանափակող օրդերների տրման տարածաշրջանային ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսի – 2655, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի – 563, Քվեմո-Քարթլի – 477, Կախեթի – 443, Աջարիա – 428, Շիդա-Քարթլի – 345, Սամեգրելո – 258, Մցխեթա Մթիանեթի – 131, Սամցխե-Ջավախեթի – 66, Գուրիա – 33: