Վրաստանի պետական հաստատությունները, որոնց պահանջարկը մշտապես շատ է քաղաքացիների մոտ, հիմնականում չեն սպասարկում երկրում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով, ըստ այդ JNEWS-ը պարզեց, թե Վրաստանում որ հաստատություններում են տեղեկատվական և հաղորդակցական ծառայություն մատուցում հայերենով։
Ջավախքի բնակիչների համար հիմնականում խնդիր է հանդիսանում զանգել «112» շտապ օգնություն կանչելու համար, լինում է դեպքեր, երբ դիմում են վրացերեն իմացող անձանց, որպեսզի զանգեն «112»։ Հիմա արդեն հաղորդակցումը Արտակարգ իրավիճակների ծառայության հետ հասանելի է նաև հայերեն լեզվով։ Երբ զանգում եք «112», պետք է ասեք, որ ցանկանում եք խոսել հայալեզու օպերատորի հետ։
Ներկա դրությամբ շատ պահանջարկ ունեցող stopcov.ge տեղեկատվական կայքը, որտեղ ամեն օր թարմացվում է կորոնավարակի վերաբերյալ վիճակագրությունը և տարբեր տեղեկություն, ներկայացված է 6 լեզուներով, այդ թվում հայերենով:
Հայերեն լեզվով հասանելի է նաև կառավարության թեժ գիծը՝ 144-ը։
Ներկա դրությամբ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում նույնպես աշխատում են հայալեզու օպերատորներ։
Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակի կայքում ազգային փոքրամասնությունների համար տեղեկություն ստանալու պայմաններն ավելի հեշտացնելու նպատակով կա ռուսերեն լեզուն, իսկ հաշվետվությունները ինտերգրման ուղղությամբ, գործողությունների ծրագիրը ներկայացված են հայերեն լեզվով։
Հայերեն լեզվով հասանելի է նաև Վրաստանի արդարադատության տան կայքը, իսկ օպերատորները կարող են սպասարկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ինչպես վրացերեն, անգլերեն, այնպես էլ ռուսերեն լեզվով։
Իսկ թե ինչպես են այդ հայալեզու ծառայությունները մատուցվում, ինչ որակի և մատուցվում են արդյոք, դա Jnews-ը կճշտի հաջորդ նյութում: