Արդեն մի քանի շաբաթ է ամբողջ աշխարհի հայերը ցույցեր են անցկացնում ի աջակցություն Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի։ Նմանատիպ ցույցեր անցկացվեցին նաև Վրաստանի տարբեր անկյուններում, որտեղ հայեր են բնակվում։
Հայր Սեդրակ վրդ. Խիթարյանը, ով ծնունդով Ջավախքի Տուրցխ գյուղից է, Վատիկանում մասնակցում էր խաղաղ մի հավաքի և աշխարհասփյուռ հայերին միասնության կոչ անում: Ցույցի ժամանակ հոգևորականը ելույթ է ունեցել և տեսաուղերձով դիմել իր հայրենակիցներին։
Հարկ է նշել, որ այսօր Հռոմի Վատիկան քաղաքի Սուրբ Պետրոս հրապարակում անցկացվել է խաղաղ ցույց։ Հռոմի հայ համայնքը նույնպես միացել է Արցախի աջակցության խաղաղ ցույցին:
Հավելենք, որ Ջավախքում նույնպես անցկացվել է բազմահազարանոց խաղաղ ցույց, որի խորագիրն էր «Ջավախքն Արցախի կողքին է»։ Այսօր ջավախքցիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Վատիկանում։