Ախալքալաքի մունիցիպալիտետի նախկին գամգեբելի Էդուարդ Աղասարյանը նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խորհրդական:

Խորհրդականի նշանակման հրամանը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 18-ին: Հուլիսի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նրան պաշտոնապես ներկայացրել է մունիցիպալիտետի աշխատակիցներին:

Ըստ Էդուարդ Աղասարյանի, նա կունենա 2 աշխատասենյակ՝ Ախալքալաքի քաղաքապետարանում եւ Ախալցիխեի նահանգապետարանում:

Էդուարդ Աղասարյանը 2014-2017 թվականներին եղել է Ախալքալաքի գամգեբելին: Մինչ այդ էլ նա վերաինտեգրման նախարարության ներկայացուցիչն էր: