Ախալքալաքում գազի մատակարարումը դադարեցվել է Խուլգումո գյուղի մոտակայքում մայրուղային գազատարի վթարի հետևանքով: Երբ կվերականգնվի գազամատակարարումը կախված է Վրաստանի Նավթի ու գազի կորպորացիայից:
Գազատարի վթարը տեղի է ունեցել մայրուղու վրա, սակայն այս հատվածը չի պատկանում SJGC տեղական ընկերությանը, պատասխանատուն Վրաստանի Նավթի և գազի Կորպորացիան է:
Այն հարցին, թե ինչքան ժամանակ կպահանջվի վթարի վերացման համար, և երբ կվերականգնվի գազի մատակարարումը Ախալքալաքում, SJGC-ի գլխավոր և գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանն ասաց, որ դա կախված է Վրաստանի նավթի և գազի Կորպորացիայից:
«Նրանք արդեն ճանապարհին են, իրենց բոլոր գործիքներով, գալիս են այստեղ վթարը վերացնելու: Ըստ իմ հաշվարկների, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հարկն է, գազի մատակարարումը կվերականգնվի 5-6 ժամվա ընթացքում: Սակայն, մեզանից ոչինչ կախված չէ: Աշխատանաքը ցույց կտա», – տեղեկացրեց Ռազմիկ Ղումաշյանը: