Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 357: Ընդ որում 270-ը՝ Ախալքալաքում, 129-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 18 նոր դեպք։
Ադիգենի` 1,
Ախալցիխե` 6,
Բորժոմի` 1,
Ասպինձա` 8,
Ախալքալաք՝ 2, իսկ Նինոծմինդայում այսօր նոր դեպքեր չեն հաստատվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 219 անձ:
Ախալցիխեում՝ 325,
Բորժոմիում՝ 317,
Ադիգենում՝ 283,
Ասպինձայում՝ 154,
Ախալքալաքում՝ 124,
Նինոծմինդայում՝ 16:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 81 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 130 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 47 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 437, մահվան դեպքերը՝ 30։
Այս պահի դրությամբ սպասվում է 138 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 106 անձ, ընթանում է փորձաքննություն։