2022 թվականին Վրաստանը կներկայացվի Եվրոպայի եվրոպական ամենամեծ «Europalia» փառատոնի պատվավոր հյուրի կարգավիճակով: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամլո ծառայությունը:

1969-ից Բելգիայում անցկացվում է «Europalia» մշակութային փառատոնը թագավորական ընտանիքի հովանու ներքո: Փառատոնի անունը գալիս է «Եվրոպա» և «օպալիա» բառերի միասնությունից:

Համաձայնագիրը, որի համաձայն 2022 թվականի փառատոնը նվիրվում է Վրաստանին, ստորագրվել է Բրյուսելում՝ Էգմոնտ պալատում, Կրթության նախարարության առաջին տեղակալ Միխայիլ Գիորգաձեի և Europalia նախագահության կողմից:

««Europalia-Georgia» փառատոնի շրջանակներում Բելգիայում կանցկացվեն ցուցահանդեսներ, համերգներ և ֆիլմի ցուցադրություններ, որտեղ կներկայացվեն տարբեր ստեղծագործական ակտիվություններ, որոնց միջոցով կներկայացվի Վրաստանի ավանդական և ժամանակակից արվեստը», – ասվում է Նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Europalia» փառատոնները Եվրոպայում ամենամեծերից են՝ իրենց ծրագրերի մասշտաբով և տևողությամբ, ինչպես նաև մեծ ժողովրդականություն են վայելում հասարակության շրջանում: Փառատոների միջոցառումներին սովորաբար հաճախում են ավելի քան մեկ միլիոն մարդ:

Փառատոնի միջոցառումներն անցկացվում են Բելգիայի թագավորի և պետության ղեկավարության հովանու ներքո, որոնց ներկայությամբ և տրվում է տոնակատարությունների մեկնարկը: Առանձին ցուցահանդեսներ և համերգներ են անցկացվում նաև հարևան քաղաքներում՝ Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Գերմանիայի: