Այսօրվանից սկսվեց Միասնական ազգային քննությունների գրանցումը: 2016 թվականի գրանցման գործընթացում կա կարևոր նորամուծություն` գրանցումը այս տարի կանցկացվի երեք փուլով:
Այս մասին մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Քննությունների և գնահատականների Ազգային կենտրոնի ղեկավար` Մայա Միմինոշվիլին: Նա նշել է, որ գրանցումը այս տարի կանցկացվի երեք փուլով:
Միմինոշվիլիի խոսքերով, գրանցման հիմնական փուլը կսկսվի փետրվարի 9-ի ժամը 10:00-ից և կտևի մինչև մարտի 15-ի ժամը 18:00-ը: Այդ փուլի ընթացքում դիմորդները կարող են մտցնել իրենց անձնական տվյալները, ընտրել քննությունը հանձնելու քաղաքը և նշել առարկաները, որոնք պետք է հանձնեն:
«Երկրորդ փուլում դիմորդը չի կարողանա փոխել քաղաքը, որտեղ կանցկացվեն քննությունները, սակայն մինչ հունիսի 1-ը կարող է փոխել նշված ընտրովի առարկաները: Այդ ընթացքում հնարավորություն է տրվում նաև փոխել լեզուն: Այդ փուլի ավարտին, փոփոխություններ առարկաների ցուցակում չեն իրականցվի»,- հայտարարել է Միմինոշվիլին:
Նա նաև նշեց, որ կատարել ընտրություն, կամ փոխել կրթական ծրագիրը և բուհը, դիմորդները կարող են մինչ վերաքննիչ դիմումների ընդունման ավարտը:
Էդիտա Բադասյան