«Արժանի գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները Վազիանիի 11-րդ հրաձգարանում ավարտվել են ցուցադրական վարժանքներով:
Զորավարժությունների փակման արարողությունը բաղկացած էր երկու մասից: Արտասահմանյան հյուրերի համար անցկացվել է ցուցադրական վարժանք, որի խնդիրն էր բազմազգ ստորաբաժանումների կողմից շրջանային պաշտպանության իրականացումը:
Այս տարի առաջին անգամ զորավարժություններին մասնակցել են ամերիկյան AH-64 «Ապաչի» ուղղաթիռները: Վրացի զինծառայողները այս տարի առաջին անգամ կրակել են Ջավելին համակարգից: Վարժանքների ժամանակ, վրացի, գերմանացի և ամերիկացի զինվորականների թիկունքը ամրապնդել է գերմանական հետևակային «Մարդեր» հրահամեքենան: Զորավարժությունների ժամանակ օգտագործել են վրացական, գերմանական և ամերիկյան զինվորական տեխնիկա: Զորավարժություններին մասնակցել են նաև հրետանու և ինժիներական ստորաբաժանումները:
Վրաստանի պաշտպանության նախարարը խոսքով դիմել է զորավարժություններին մասնակից զինվորականներին և հրավիրված հյուրերին:
Աղբյուրը՝ 1tv.ge