Այսօր, ապրիլի 4-ին կյանքից հեռացել է վրացական ծագմամբ խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, որի ֆիլմերով մեծացել են բազում սերունդներ: Գեորգի Նիկոլաևիչը 88 տարեկան էր:

Փետրվարին ռեժիսորը հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբով: Նրա վիճակը կայունացնելու համար նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել, իսկ ապրիլի 4-ին նա մահացել է սրտի կանգից:

Գեորգի Դանիելան հիշվել է «Միմինո», «Ես քայլում եմ Մոսկվայով», «Կին-ձա-ձա», «Աֆոնյա» և այլ լեգենդար կինոնկարներով: Դանելիան իր ստեղծագործական կյանքի համար պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում` «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ոսկե խոյ», «Տրիումֆ», ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: 1989-ին ռեժիսորը ստացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: