Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միակողմանիորեն ստորագրել է քաղաքական ճգնաժամի կարգավորման փաստաթուղթը, որը դիմությանն ու ընդդիմությանն առաջարկել է Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի կողմից ստորագրված փաստաթուղթը հրապարակել է կուսակցության Հասարակայնության հետ կապերի քարտուղար, պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:
Նախօրեին խորհրդարանական ընդդիմության մեծ մասը հաստատել էր, որ մտադիր չէ ստորագրել Բրյուսելի կողմից առաջարկված տեքստն իր ներկայիս տեսքով:
Իշխանությունների հակառակորդները պնդում են, որ համաձայնագիրը ներառում էր քաղբանտարկյալների ազատ արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված դրույթներ: Իշխող կուսակցությունը դրանցից առաջինի մասին ոչինչ չի ասում, իսկ երկրորդի առումով` «Վրացական երազանքը» պատրաստ է սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել միայն այն դեպքում, եթե կուսակցությունը չկարողանա հավաքել ձայների 40%-ը առաջիկա աշնանային ՏԻՄ ընտրություններում: Միևնույն ժամանակ, «Դանիելսոնի պլանը» հաշվի չի առնում 40%-ի հետ կապված դրույթը: Իշխող թիմը ընդդիմությանը առաջարկում է միայն ֆորմալ համաձայնություն:
Ինչ է ասվում փաստաթղթում: Ամբողջական տեքստը ներկայացնում են ստորև.
«Վրաստանի ապագա ուղին» համաձայնագիր
Մենք՝ սույն Համաձայնագրի կողմերս, հաշվի ենք առնում ընդհանուր շահերը, որպեսզի.
Վերջ տալ առկա քաղաքական տարաձայնություններին և առաջ քաշել Վրաստանում ժողովրդավարական օրակարգը և օրենքի գերակայությունը` քաղաքական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների միջոցով:
Որպեսզի մեր երկիրը ուժեղ և միասնական լինի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած առողջապահական և տնտեսական խնդիրների լուծման հարցում:
Ապահովել Վրաստանի անվտանգության և կայունության շահերը տարածաշրջանային մարտահրավերների առջև:
Գործել նպատակաուղղված՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներն իրականություն դարձնելու համար:
Ճանաչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությունը՝ մենք համաձայնում ենք, որ այս համաձայնագիրը ստորագրվելուն պես, մենք կմտնենք խորհրդարան և լիարժեք մասնակցություն կունենանք խորհրդարանական աշխատանքներին.
Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկատարենք մեր պարտականությունները փոխադարձ հարգանքով և ընդունելով այն, որ Վրաստանի կայունությունը պահանջում է միասնություն: Ըստ այդմ, մենք պարտավորվում ենք անհապաղ և բարեխղճորեն կատարել հետևյալ բոլոր հարցերը.
Արձագանք տալ քաղաքականացված արդարադատություն ընկալվող հարցերին
Հաշվի առնելով Վրաստանում քաղաքական կայունությունը և սույն համաձայնագիրը կյանքի կոչելու համար, համաձայնագրի Կողմերը պարտավորվում են պատասխանել քաղաքականացված արդարադատություն համարվող երկու հարցերի:
Մասնավորապես, սույն համաձայնագրի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունը պետք է նախաձեռնի «Համաներման մասին» օրենքը, որը կվերաբերի 2019 թվականի Հունիսի 19-21-ի ցույցերի հետ կապված բոլոր խախտումներին և ձերբակալություններին:
Բացի այդ, Խորհրդարանը պետք է արձագանքի օրենսդրության միջոցով քաղաքականացված արդարադատություն համարվող հարցերին և (անհրաժեշտության դեպքում) փոփոխություններ մտցնի Կանոնակարգում,որպեսզի պահանջվի մեծամասնություն պարզ մեծամասնությամբ` Խորհրդարանի պատգամավորի անձեռնմխելիությունից հրաժարվելու համար:
Ժամկետներ: 1. Սույն դրույթի կատարման համար անհրաժեշտ գործողությունները պետք է ձեռնարկվեն ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:
2. Բոլոր ստորագրողները մտնում են խորհրդարան՝ քվեարկելու օրենսդրական և նորմատիվ փոփոխություններին:
Ընտրական համակարգի հավակնոտ բարեփոխումներ
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն ամբողջապես համամասնական: Հաջորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընտրաշեմը բնական է լինելու՝ մինչեւ 2%:
Առնվազն 4 պատգամավորներից բաղկացած խումբը կկարողանա ձեւավորել խորհրդարանական խմբակցություն, որում ընդգրկված կընդգրկվեն այլ կուսակցություններից պատգամավորներ:
Կողմերը կաջակցեն մարտի 2-ին խորհրդարան ներկայացված օրինագիծը՝ հետևյալ լրացումներով կամ փոփոխություններով.
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Հինգ խոշոր քաղաքներում համամասնական և մեծամասնական տեղերի 4/1 համամասնություն, իսկ մնացած բոլոր քաղաքներում՝ 2/1: Թբիլիսիում ընտրաշեմն 2,5% կլինի,իսկ Թբիլիսիից դուրս ամենուր՝ 3%:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 8 պրոֆեսիոնալ և 9 կուսակցական անդամ: Պրոֆեսիոնալ անդամներն ընտրվում են խորհրդարանի ամբողջ կազմի երկու երրորդի մեծամասնությամբ: ԿԸՀ-ի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ:
ՇԸՀ-ն կհամալրվի նույն համամասնությամբ և պրոֆեսիոնալ անդամներին ընտրելու համար անհրաժեշտ կլինի ԿԸՀ-ի ձայների 2/3-ը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը համալրվելու է նույն համամասնությամբ՝ նպատակահարմարության մասին խորհրդարանական քննարկումներից հետո: Պրոֆեսիոնալ անդամները նշանակվում են ՇԸՀ-ի պարզ մեծամասնությամբ` +1 ձայնով: Շրջանային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ստորագրում են առնվազն 5 պրոֆեսիոնալ անդամներ + քաղաքական կուսակցության 1 անդամ:
ԿԸՀ-ի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 2/3 ձայնով:
Պետք է հստակ սահմանվեն քվեաթերթիկների հաշվարկման չափորոշիչները: Հանրապետության ողջ տարածքում ընտրատեղամասերի 10%-ի ավտոմատ վերահաշվարկի կարգն ուժի մեջ է մնում:
ԿԸՀ հովանու ներքո կստեղծվի նպատակային խումբ, որը կներառի ՄԻՊ վարչակազմի ներկայացուցիչների և ընտրությունների դիտորդական առաքելության նպատակով հրավիրված, վստահելի, անկողմնակալ կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային վստահելի փորձագետների, որոնք կներկայացնեն վեճերի լուծման գործընթացը և ԿԸՀ-ին ժամանակին տրված առաջարկությունները: Այս խմբին կարող են տրվել լրացուցիչ գործառույթներ, օրինակ՝ հետհաշվարկի միացում:
Համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) 2021 թ. մարտի 20-ի համատեղ եզրակացության` 2021 թվականի հունվարին երկու օրինագծերի (կուսակցությունների գրանցման և ֆինանսավորման օրենսդրական փոփոխություններ) և առաջարկված փոփոխությունների համաձայն պետք է վերանայվեն:
Ժամկետներ: 1. Աշխատանքային խմբում «Ընտրությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը կվերսկսվի ընդդիմադիր այլ կուսակցությունների խորհրդարան մտնելուց հետո:
Փոփոխություններով հանդերձ՝ օրինագիծը, որն ամբողջությամբ արտացոլում է սույն Համաձայնագիրը, համաձայնությունը ձեռք բերելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պետք է ուղարկվի ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` եզրակացության համար:
Բոլոր անհրաժեշտ փոփոխությունները պետք է խորհրդարանի կողմից ընդունվեն ժամանակին՝ նախքան 2021 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: