Այն քաղաքացիները, ովքեր վարկային ընկերություններից վերցնում են վարկեր, հնարավոր է, որ ամեն օր շանտաժի և սպառնանքի զոհ դառնան։ Խոսքը այսպես կոչված “դուրս գրող” ընկերությունների մասին է, որոնք տարբեր միջոցներով փորձում են հետ վերադարձնել պրոբլեմային վարկերը։
Սակայն, այն միջոցները, որոնցից օգտվում են վարկառուները հաճախ դուրս են գալիս օրենքի սահմաններից։ Բացի հոգեպես ճնշելուց, երբեմն վարկառուներին ուղարկում են կեղծ դատական փաստաթղթեր։
Ինչպե՞ս պետք է պաշտպանի մարդն իր իրավունքները տվյալ դեպքում և ո՞վ պետք է կարգավորի պրոբլեմային վարկեր դուրս գրող ընկերությունների գործունեությունը։
Հեղինակներ՝ Rima Marangozyan, Karen Gasparyan
Նյութի սկզբնաղբյուր՝ Առաջին Ալիք