Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կներկայացնի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջին քսանյակի ընտրացուցակը:

Ըստ կուսակցության մամուլի ծառայության, շնորհանդեսին իշխող թիմը կհայտարարի վարչապետի և խորհրդարանի նախագահի թեկնածուներին:

Ներկայացումը կսկսվի 20:00-ին, որը տեղի կունենա Մթածմինդայի զբոսայգում:

Ինչպես հայտնի է, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հուլիսին ներկայացրել էր մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներին:

«Վրացական երազանքի» կողմից մեծամասնական թեկնածուներն առաջադրվել են Վրաստանի բոլոր 30 ընտրատարածքներում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: