Նինոծմինդայում կկառուցվի ագրարային շուկա: Տենդերն արդեն հայտարարվել է, մունիցիպալիտետը շուկայի կառուցման համար հատկացրել է 191 հազար լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ագրարային շուկա չկա, մրգերը եւ բանջարեղենը վաճառվում են փողոցներում:

«Նինոծմինդայում չկար շուկա, օբյեկտները տեղակայված էին պատահական վայրերում:Մենք որոշեցինք նոր շուկա կառուցել հին շուկայի տեղում, բայց նոր չափորոշիչներով և նոր նախագիծ կլինի: Մենք ցանկանում ենք այս տարի ավաարտել աշխատանքները, ու այնտեղ կտեղափոխենք փողոցային առեւտուրը», – մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանը:

Տենդերը հայտարարվել է 2019 թվականի մարտի 5-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 27-ն է:

Նոր շուկան կկառուցվի հին շուկայի տեղում՝ Պուշկինի փողոցում, քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ: Շուկան կլինի փակ, անհրաժեշտ ենթակառուցվածքով: Ըստ տենեդրային հայտարարության, աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից հետո հինգ ամսվա ընթացքում:

Շուշան Շիրինյան