Օրեր առաջ JNEWS լրատվական գործակալությունը հանդես էր եկել Նինոծմինդայի մանկատան երեխաների ամանորյա ցանկություններն իրականություն դարձնելու նախաձեռնությամբ: Մեր կայքում հրապարկվեցին նրանց անուն ազգանուններն ու ցանկությունները։ Հոդվածի հրապարկվելուց անմիջապես հետո հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին դառնալ մանկատան երեխաների Սանտան։

Մանկատանն ապրող 14 երեխաների ամանորյա ցանկությունն այլևս իրականություն է։ Ախալքալաքից և գյուղերից, Նինոծմինդայից, Թբիլիսիից և Ռուսաստանից բարի մարդիկ ուղարկեցին երեխաների կողմից նամակների մեջ գրված նվերները:

erexaner

Դեկտեմբերի 28-ին JNEWS-ի աշխատակիցները նվերները հասցրեցին իրենց հասցեատերերին։

Մանկատանը ոչ ոքի չէին սպասում, սովորական դեկտեմբերյան օր էր: Երբ դուռը բացվեց և մենք ներս մտանք երեխաները հաճելիորեն զարմացան: Անմիջապես մեզ հրավիրեցին միջոցառումների սենյակ, որտեղ արդեն մենք հաճելիորեն զարմացանք: Երեխաները, որպես շնորհակալություն՝ համերգային գեղեցիկ ծրագիր էին պատրաստել։ Դահլիճում տոնական տրամադրություն էր՝ երգ ու պար, ժպիտներ, գրկախառնություն…

JNEWS լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում իր ընթերցողներին, այդքան արագ արձագանքելու և երեխաներին ուրախացնելու համար, հուսալով, որ այսպիսի հաճելի անակնկալների սկիզբը դեռ նոր է դրվում:

Դարձի՛ր Նինոծմինդայի մանկատան երեխաներից մեկի Ձմեռ պապը