Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում բողոքում են, որ գյուղի խոտհարքերը հնձում են ոչ տեղացիները, և իրենք խոտ չունեն: Նրանք դրանում մեղադրում են իրենց համագյուղացուն՝ կոլտնտեսության նախկին տնօրենին:
Գյուղացիների խոսքերով, նրանք արդեն մի քանի անգամ դիմել են տեղական իշխանություններին, որպեսզի պարզեն իրավիճակը, սակայն խնդիրը դեռևս մնում է չլուծված:
Թորիայի բնակիչները պնդում են, որ Փոկա գյուղի բնակիչը հնձում է իրենց գյուղին պատկանող խոտհարքերը: Գյուղացիները դրանում մեղադրում են նախկին կոլտնտեսության տնօրեն Վանիկ Նիկողոսյանին:
«Վանիկ Նիկողոսյանը 30 հեկտար հող տվել է ուրիշներին, և այդ պատճառով մենք այժմ խնդիրներ ունենք», – ասում է Թորիա գյուղի բնակիչը:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Վանիկ Նիկողոսյանը մեկ տարուց ավելի է գյուղից տեղափոխվել է Հայաստան ապրելու և նրա հետ դեռ չի հաջողվում կապ հաստատել:
Թորիա գյուղում 100 ընտանիք է ապրում, գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, մասնավորապես, անասնապահությունը, այստեղ բնակիչներից յուրաքանչյուրը միջինը 4-5 կով է պահում, ըստ բնակիչների գյուղում կա` 500 կով և 800 ոչխար կա:
Գյուղացիների խոսքով, գյուղում խոտհունձի խնդիրը միշտ էլ արդիական է, իրենք ուզում են, որ իրենց տարածքներն իրենք հնձեն: Այս տարի գյուղի բնակիչների համար իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ խոտը թանկացել է:
«Մենք շատ կով ունենք, բայց խոտը քիչ է, ուստի և պահանջում ենք հնարավորինս արագ լուծել այս հարցը», – ասում է Թորիա գյուղի բնակիչը՝ Վարազդատը:
Գյուղացիները նույնիսկ դիմել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը պատասխանատվության չի ենթարկել խոտհունձը կատարողին, սակայն նրանք թույլ չեն տվել նրան տանել հնձած խոտը՝ մինչև ամեն ինչ չլուծվի:
Հուլիսի 22-ին, Թորիա գյուղի բնակիչները հանդիպել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ: Նրանք պահանջում էին լուծել խոտհնձի խնդիրը, այնպես որ նրանք իրենք իրենց խոտհարքերը հնձեն, այլ ոչ թե ուրիշները:
«Մենք հանդիպեցինք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, նա դիմում (Խմբ. Հանրային ռեեստր) գրեց և ասաց, որ պետք է սպասել 10 օր», – ասում է գյուղի բնակիչ Կառլենը:
Գյուղացիներն ուզում են, որ իրենց թույլ տան օգտագործել գյուղի խոտհարքերը և բռնել նրան, ով իրենց կարծիքով ապօրինի օգտվում է Թորիա գյուղի հոտհարքերից:
Բրատիսլավ Իգիթխանյան