Այսօր՝ հունվարի 28-ին, Նինոծմինդա քաղաքում 1980 թվականին ծնված Ա.Շ.-ն կախաղան է բարձրացել: 40-ամյա տղամարդը կախվել է սեփական տան մեջ:
Ռադիո Nor-ի աղբյուրի համաձայն, հորը կախված գտել է անչափահաս որդին:
Դեպքի վայրում աշխատում են ներքին գործերի նախարարության, շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները:
Ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնել: