Ջավախքի ազգային պարկի ռեյնջերները Մադաթապա լճի մոտ արդեն 5-6 օր է, ինչ հետևում են Ֆլամինգոներին։ Կչվեն նրանք, թե կմնան, Ազգային պարկում դեռ չեն կարող ասել, քանի որ ֆլամինգոներն ամեն տարի չէ, որ Ջավախք են գալիս, և նրանց պահվածքն այստեղ դեռ ուսումնասիրված չէ։

flaming00

Ֆլամինգոների երկու առանձնյակի առաջին անգամ նկատել են 5-6 օր առաջ։ Նրանք երեկ լճի մոտ են եղել։ Ֆլամինգոները դեպի այս լիճ են չվել նաև 2019 թվականին։ Բայց նրանց ամեն տարի չեն նկատում։ Թե որքան կմնան նրանք այստեղ, դեռ պարզ չէ։

flamingo33

Ֆլամինգոները տարածված են Աֆրիկայում, Կովկասում (Ադրբեջան), Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում:

Ֆլամինգոներն ապրում են խոշոր համաբնակություններում՝ ծանծաղ լճակների կամ ծովածոցների ափերին: Ֆլամինգոների համաբնակությունները հաճախ կազմում են հարյուր հազարավոր առանձնյակներ: Այնուամենայնիվ, որսագողությունը և ֆլամինգոների բների ոչնչացումը հանգեցրել է վերջիններիս պոպուլյացիայի թվի համաշխարհային կրճատմանը:

flamindoo