Տարեցտարի անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիների թիվը Ջավախքում նվազում է, աշխատանքը շատ է, իսկ շահույթը՝ չնչին: Կաթը քիչ է, կաթնամթերքը վաճառվում է միայն տեղական շուկայում: Ի տարբերություն Վրաստանի, Էստոնիայում ֆերման խոշոր եկամտաբեր արտադրություն է:

Peizaj

Էստոնիայի ձմեռը ձյան առատությամբ նման է Ջավախքին, միայն բնապատկերը բոլորովին այլ է: Ձյունածածկ լեռների փոխարեն այստեղ ձյունապատ դաշտեր և խիտ անտառներ են: Եվս մեկ տարբերություն է տնակները՝ խուտորները, որոնք Էստոնիայում տեղակայված են իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տնակների կոկիկ նախապարտեզները, եղևնիները, որոնք մասնակիորեն ծառայում են որպես ցանկապատ՝ շատ են տարբերվում Ջավախքի գյուղերից, որտեղ տները տեղակայված են մեկը մյուսի հետևից, իսկ հիմնական զարդարանքը գոմաղբի բլուրներն են: Այնուամենայնիվ, ընդհանրություններ էլ կան՝ լքված տներ, և այստեղ, և այնտեղ են դրանք շատ են:

Ագարակը, որտեղ մենք եղանք, գտնվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի և առողջարանային քաղաք Պյառնուի միջև: Դաշտերի և անտառների արանքում հեռվից տեսանելի էր վառ դեղին գույնով ներկված մի շենք: Շենքի դիմացի մասում պետկերված էր սև և սպիտակ խայտաճամուկ կովիկը: Այստեղ կովերը կթելու գործընթացը մարդկային հատուկ ջանքեր չի պահանջում, ամեն ինչ մեքենայացված է: Կթվորուհիները միայն պետք է կթիչ սարքը միացնեն կովերին: Այստեղ կովերին կթում են օրական երեք անգամ: Վիանդրա ֆերման (Vändra OÜ) երկրում ամենախոշորներից մեկն է, այստեղ մոտ 1500 կով կա, երկու հսկայական գոմ և առանձին գոմ հորթերի համար:
Ferma Estonia

ferma doika

Ֆերման հիմնվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, կոլտնտեսության հիման վրա:

«Մենք շարունակեցինք այս գործը՝ սկսելով կոլտնտեսությունից: Ստեղծեցինք բաժնետիրական ընկերություն: Գնացինք ԱՄՆ, ծանոթացանք համակարգին, ահա այս կովանոցները կառուցվել են ամերիկյան ստանդարտներին համապատասխան: Մենք ունենք հարթավայրային ցեղատեսակի կովեր, նրանք մեծ են: Համակարգը ամերիկյան և եվրոպական է: Տարվա ընթացքում մեկ կովը 12 000 լիտր կաթ է տալիս: Եվրոպայում Էստոնիան կաթնարտադրությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը», – ասում է տնտեսության համասեփականատերերից մեկը` Յան Տոպոլը:

doika

Կթելու պրոցեսը
telyata

Հորթերի առանձին գոմը

Ֆերման ունի չորս խոշոր բաժնետեր: Ըստ սեփականատերերի, ֆերմայի շրջանառությունը մեկ տարվա ընթացքում կազմում է 6 200 000 եվրո, իսկ միայն 2018 թվականի եկամուտը կազմել է 1 300 000 եվրո: Մեկ տոննա կաթի գինը 320 եվրո է:

Այս թվերը ստացվում են անասնապահության կանոնավորված համակարգով: Անասունները կթվում են օրական 3 անգամ, որոնք ողջ ձմեռ գոմում են, որպես կեր ուտում են՝ սիլոս, եգիպտացորեն, երբեմն էլ սոյա, գարի և աշորա՝ անհրաժեշտությունից ելնելով: Անհրաժեշտությունն էլ որոշվում է համակարգչային ծրագրի և կովի ականջներին կցված չիպերի միջոցով: Բեղմնավորումն այստեղ կատարվում է լաբորատոր կերպով, ցուլերին վաճառում են:

kormyojka korovi

Կերակրատեղը մեխանիզացված է
Enne 1

Բաժնետերերից մեկը և նաև մենեջեր՝ Էննե Վակկմանը, ռուսաց լեզվի նախկին ուսուցչուհի է:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կերակրել այսքան անասուններին: Այս ֆերման ունի 4000 հա արոտավայր, որոնցից 2100-ը սեփական հողատարածքներ են, իսկ մնացածը` վարձակալված: Եվրամիության օժանդակությունն էլ է հսկայական: Մեկ հեկտար արոտավայրի համար ագարակատերը Եվրամիությունից ստանում է 81 եվրո, իսկ եթե ֆերման կերի համար ցանում է հացահատիկ կամ եգիպտացորեն, ապա դա ևս լրացուցիչ գումար է՝ բնապահպանության համար, որը մեկ հեկտարի համար հավելյալ 50 եվրո է: Մեկ հա հողատարածքի վարձավճարը 100 եվրո է: Ֆերմայում ստանում է եվրոպական սուբսիդավորումը, նույնիսկ եթե հողատարծքը վարձակալված է:
telyonok

Yaan

Յան Տոպոլը բաժնետերերից մեկն է, մասնագիտությամբ գյուղատնտես, զբաղվում է դաշտային աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով:

Ընդհանուր առմամբ ֆերմայում աշխատում է 28 մարդ, իսկ ընկերության համար աշխատում է 60 մարդ: Չնայած շահութաբերությանը, բաժնետերերի երեխաները, ամենայն հավանականությամբ, չեն շարունակի այս գործը՝ երիտասարդների առաջնահերթություններն այլ են:

«Նրանք արդեն Տալլինում են, ես էլ արդեն թոշակառու եմ: Հետո կվաճառեմ իմ բաժնետոմսերը: Հիմա IT–ն է մոդայիկ՝ համակարգչային աշխատանքը: Դա ավելի հեշտ է», – ասում է Յան Տոպոլը:

Քրիստինե Մարաբյան