Վրաստանի բնակչությունը շարունակում է հստակ աջակցել ԵՄ և ՆԱՏՕ անդամագրվելու գաղափարին. այս մասին ասվում է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) 2020 թվականի հունիսին անցկացված հանրության տրամադրություններն ուսումնասիրող հարցման արդյունքներում:
Հետազոտության համաձայն՝ չնայած եվրոպական և եվրաատլանտյան կապերի դեմ ուղղված ապատեղեկատվության քարոզարշավներին, Վրաստանի բնակչությունը շարունակում է կայուն կերպով աջակցել ԵՄ (76 %) և ՆԱՏՕ (69 %) անդամագրվելուն: Միաժամանակ, ԵՄ անդամագրվելն անընդունելի է բնակչության 8 %-ի, ՆԱՏՕ-ին անդամագրվելը՝ 11 տոկոսի համար:
Հետազոտության արդյունքներով, հարցվածների 59 %-ը կարծում է, որ Վրաստանն ավելի շատ կշահի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմամբ, իսկ 11 %-ը գտնում է, որ Վրաստանն ավելի շատ օգուտ կունենա Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ձևավորելու և եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացիայից հրաժարվելու դեպքում: