Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական տվեց Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն կարգավիճակ ստանալու համար՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։Այս հարցի շուրջ JNEWS-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեի հետ, ով դրական է գնահատում Եվրահանձնաժողովի որոշումը։
«Մենք Եվրոպայի մաս ենք և միությունը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում մեր պետականության հիմնական լուծելու խնդիրն է, մեր հասարակության մեծ մասը կհաստատի, որ սերտ կապը Եվրոպայի հետ կարևոր է։ Ուստի այս ուղղությամբ ցանկացած քայլ դեպի առաջ շատ կարևոր իրադարձություն է, չնայած նրան, որ Վրաստանն ստացավ հանձնարարագիրը, սակայն դեռ շատ չլուծված և չիրականացված հարցեր կան, որոնց իրականացումը երկրի ղեկավարության պատասխանատվության վրա է: Վրաստանն ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չի կարող բանակցություններ վարել անդամակցության հետ կապված քանի դեռ չի կատարել իր առաջ դրված պայմանները»:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող Բադրիձեի խոսքով, այն ինչ Վրաստանում է կատարվում, ուշացած իրադարձություն է, որի պատճառը երկրի ներքաղաքական հարցերն են։
«Կան ռիսկեր, ճանապարհը, որ մեր դիմաց բաց է, և մենք էներգիայով լի գնում ենք այդ ուղղությամբ կհանգեցնի նրան, որ նույնիսկ կարգավիճակ ունենալուց հետո ոչինչ չի արվի գերնպատակին հասնելու համար, որը Եվրոմիության անդամակից երկիր դառնալն է: Վրաստանը պետք է դառնա եվրոպական պետություն, որը նախ և առաջ մեր հասարակության բարեկեցիկ կյանքի համար է անհրաժեշտ»:
Գիորգի Բադրիձեի գնահատմամբ՝ կարգավիճակ ստանալը դեռ չի նշանակում, որ ապագայում երկիրը կարող է անդամ դառնալ, այն պարզապես մեկ քայլ ավելի է մոտեցնում երկրին անդամակցության պրոցեսին, և որպես օրինակ նշում է Թուրքիան, որը երկար տարիներ է կարգավիճակ ունի, սակայն իր և Եվրոմիության վարած քաղաքականության անհամապատասխանության պատճառով անդամ չի դարձել:
Ընդգծենք՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Մոլդովան և Ուկրաինան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն՝ կարգավիճակ ստանալու համար։
Դեկտեմբերի 12-ին որոշումները կկայացնի Եվրամիության ընդհանուր հարցերով խորհուրդը, իսկ երկու օր անց՝ Եվրամիության գագաթնաժողովը։