Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը մոտ 22: 00-ին 5: 0 հաշվով հաղթեց իռլանդացի բռնցքամարտիկին: Նա անցավ Եվրոպայի առաջնության մինչ 22 տարեկանների եզրափակիչ:

Արտյոմն արդեն առնվազն արծաթե մեդալը Վրաստանի հավաքականի համար ապահովել է: Նա ոսկու համար կպայքարի վաղը՝ հունիսի 23-ին: Արտյոմը պայքարում է 91 կգ քաշային կարգում:

Այսօր արծաթե մեդալի համար պայքարեց նաեւ մեկ այլ ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը, որը ցավոք 2: 3 հաշվով զիջեց հոլանդացուն:

nikoloz

Հունիսի 17-ից Իտալիայում անցկացվում է մինչեւ 22 տարեկան պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 41 երկրի բռնցքամարտիկներ: Վրաստանի հավաքականում կա 10 մարզիկ, որոնցից 4 մարզիկն անցել են կիսաեզրափակիչ, և որոնցից 2-ը՝ Ախալքալաքից են: