Վրաստանում գազաֆիկացումը առաջնահերթություններից մեկն է, սակայն դա պետք է կատարվի անվտանգության կանոններին լիովին համապատասխան, հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Թուրնավան:

Գազի կենցաղային տեխնիկայի եւ գազի արտահոսքի թեման դարձել է ամենաշատ քննարկվողն այն բանից հետո, երբ  անցած շաբաթ ՝ Թբիլիսիի արվարձանում գտնվող Դիդի Դիղոմի թաղամասում նորակառույց շենքի վեցերորդ հարկում` ուժեղ պայթյուն եղավ: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն ու կուտակումն է հանդիսացել : Միջադեպի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում 4-ամյա երեխա: Նախօրեին, Թբիլիսիի ծայրամասում՝ Վարկեթիլիում,  շմոլ գազի զոհ են դարձել նաև երկու տարեց տղամարդ:

«Խորապես ցավում եմ գազի պայթյունի եւ գազից թունավորման ողբերգական դեպքերից զոհվածների համար, եւ հուսով եմ, որ ՆԳՆ-ի կողմից կատարվող քննությունը կպարզի ողբերգության պատճառները: Միեւնույն ժամանակ, մենք մտադիր ենք ուժեղացնել գազի օգտագործման անվտանգությունը եւ ներմուծել այդ ոլորտում լավագույն միջազգային փորձը», – Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրնավան:

Նրա խոսքով, հետագայում նախատեսվում է էլ ավելի խստացնել՝ որակավորված ընկերությունների կողմից շինարարական եւ տեղադրման աշխատանքների անցկացման պահանջները:

Կխստացվեն նաեւ անհատական բնակտարածությունում՝ բնական գազի ցանցի տեղադրման պահանջները, ինչպես նաեւ բնական գազի տեխնիկայի անվտանգ օգտագործման ստուգումները:

Տարվում է ակտիվ աշխատանք կապված  առկա կարգավորող բազայի վերանայման հետ, որը կփոխվի գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի իրավունքների եւ լիազորությունների իրացման եւ  խստացման  ուղղությամբ, – նշել է Թուրնավան:

Բացի այդ, հանրությունը կշարունակի ակտիվորեն իրազեկվել  բնական գազի անվտանգ օգտագործման վերաբերյալ, – ընդգծել է փոխնախարարը:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2016-2018 թթ. Վրաստանի մայրաքաղաքում բնական գազի արտահոսքի զոհ է դարձել 86 մարդ, իսկ 285-ը՝ թունավորվել են: Միայն 2018 թվականին գազի արտահոսքից մահացել է  27 մարդ, 98-ը՝ թունավորվել:

Նյութը՝ «Նորություններ Վրաստան»-ից