ԵԽ-ն ողջունում է 2020 թ.-ի նոր ընտրական համակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը, որը ձեռք է բերվել մարտի 8-ին, Վրաստանում իշխող մեծամասնության և ընդդիմության միջև: Այս մասին ասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ՝ կապված Վրաստանի նոր ընտրահամակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնագրի հետ:
«Դա պետք է վերջ տա մի քանի ամիս տևած անորոշություններին և ճանապարհ բացի դեպի քաղաքական քննարկումների ապաբևեռացումը` ընթացիկ տարվա ընտրություններին ընդառաջ: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Վրաստանում միջազգային հանրության ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Եվրախորհրդի:
Մենք անհամբեր սպասում ենք, որ Խորհրդարանի կողմից ընդունվեն սույն համաձայնագրի դրույթները, ինչպես նաև ընտրական օրենսդրության այլ պահանջվող փոփոխությունները` համաձայն միջազգային հանձնարարականների: Եվրախորհուրդը, ներառյալ Վենետիկի հանձնաժողովը, կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել վրացական իշխանություններին՝ այս գործընթացը հաջողությամբ ավարտելու համար:
Մենք բարձր ենք գնահատում վրացական քաղաքական կուսակցությունների հանձնառությունը երկրում դատական համակարգի գործունեության գործում, բարձր չափանիշների հասնելու և դատական ու ընտրական գործընթացները ոչ պատշաճ քաղաքական միջամտությունից պաշտպանելու գործում: Դա կնպաստի ընտրական հարցերին վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան դրույթներին», – ասվում է հայտարարության մեջ: