Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ, մայիսի 15-ից արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարող են անվճար ստանալ ինքնության քարտ, իսկ անձնագիրը` 50-դոլարով, 130-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է Թեա Ծուլուկիանին արդարադատության նախարարությունում ճեպազրույցի ժամանակ:
Ինքնության քարտ ստանալու ակցիան անվճար կլինի երեք ամիս, իսկ կենսաչափական անձնագիրը` երկու ամիս: Ակցիայի պայմանները չեն նախատեսում որևէ սահմանափակումներ, այդ թվում նաև տարիքային սահմանափակումները:
Ըստ Ծուլուկիանիի, նախաձեռնության նպատակն է հստակեցնել 2018 թվականի նախագահական ընտրությունների ընտրացուցակները և ընդգրկել արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների վստահելի կենսաչափական տվյալները:
«Անձնագրի կամ անձը հաստատող քարտի ժամկետի լրանալու պատճառով Վրաստանի քաղաքացիները չեն կարող իրականացնել որևէ աշխատանք, անցնել սահմանը, վրացական պետության տրամադրած էլեկտրոնային ծառայությունների հասանելիություն չունեն: Այս ակցիան կօգնի լուծել այդ խնդիրը», – ասում է Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության Տունը հիշեցնում է, որ 2018 թվականի մարտի 1-ից մինչ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ID քարտերի տրամադրումն անվճար է: Ինքնության քարտ ստանալու պայմանները.
– Եթե դուք Վրաստանի քաղաքացի եք, չափահաս կամ եթե լրանում է 18 տարեկանը մինչ 2018 թ.-ի նոյեմբերի 1-ը:
– Եթե դուրս եք գրվել գրանցումից և դրա պատճառով ձեր անձը հաստատող փաստաթուղթը կորցրել է վավերականությունը և դուք գրանցվել եք կոնկրետ, նույնական հասցեով:
– Դուք չունեք որևէ վավեր փաստաթուղթ, որը հաստատում է Վրաստանի քաղաքացու ինքնությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արդարադատության տան հեռախոսահամարով` 2 405 405
Ստուգել, թե արդյոք ունեք անձը հաստատող վավերական փաստաթուղթ կարող եք` այս կայքում. http://sda.gov.ge/?page_id=12869