Վրաստանի ՆԳՆ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ Ռուսաստանի 250 հազար քաղաքացիների Վրաստան մուտք գործելու մասին տեղեկատվությունը բացարձակապես սխալ է և կեղծ։ Պատասխանելով այն հարցին, որ վերջին հինգ օրվա ընթացքում երկիր է մուտք գործել Ռուսաստանի 250 հազար քաղաքացի, նախարարը լրագրողներին պարզաբանել է.
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցվում այս թվերը։ Մոտավորապես չորս-հինգ օր առաջ մուտք գործող քաղաքացիների թիվը 5000-ից 6000 էր։ Հիմա այս թիվը հասել է մոտ 10 հազարի՝ մոտ 40-45 տոկոսանոց աճով, ոչ թե 250 հազար է։ Անցած գիշեր 10 000-ից քիչ մարդ է ժամանել: Մարդկանց մոտ 60%-ը հեռանում է՝ ժամանողների համեմատ։ Ասել, որ դրանք այսօր հսկայական թվեր են, ճիշտ չէ։ Ամռանը՝ օգոստոսին, օրինակ, զբոսաշրջիկներն էին, այլ ոչ թե այլ նպատակներով եկածները։ Ենթադրաբար, մեր կարծիքով, այդ մարդիկ խուսափում են զինծառայությունից»,- ասել է նա։
Նախարարը խնդրել է ընդդիմության ներկայացուցիչներին կողմնորոշվել ՌԴ քաղաքացիներին Վրաստան մուտք գործել թողնելու կամ չթողնելու պահանջների առումով։
«Ինձ մոտ միշտ մի հարց է առաջանում՝ այս ընդդիմությունը երկու մասի է բաժանված, ինչպես տեսնում եք, աշխարհում, Եվրոպայում այլ կերպ են մտածում։ Ոմանք ասում են՝ փակեք սահմանը, ՌԴ քաղաքացիներին ներս չթողնեք, մյուսներն ասում են՝ ներս թողեք, որ ուկրաինացիների հետ չպատերազմեն։ Միգուցե ընդդիմությունը կողմնորոշվի՝ այս մարդկանց ներս թողնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Գոմելաուրին։