Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ձյան մաքրման աշխատանքների արդյունքում, երկկողմանի երթևեկությունը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար վերականգնված է:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում թույլատրելի է կցորդով և կիսակցորդով մեքենաների և բեռնատարների համար։ Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության մշտական հսկողություն է իրականացնում: