Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն վրացական կոմերցիոն բանկերի վարկային քաղաքականությունն անվանել է գիշատչական:
«Հհիշեցնեմ հասարակությանը, թե ինչ ծանր կացության մեջ են հայտնվել մեր բազմաթիվ համաքաղաքացիներն անպատասխանատու վարկավորման պատճառով, մինչև նոր բարեփոխումները իրականացումը: Բանկերի ագրեսիվ, գիշատչական քաղաքականությունը հանգեցրեց Վրաստանի գրեթե 700 հազ. քաղաքացիների անվճարունակության, ևս հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են վճարել ոչ պատշաճ, բարձր վարկային տոկոսադրույքները: Եվ յուրաքանչյուրը ռիսկի էր դիմում կորցնել անշարժ գույքը՝ չմտածված որոշումների պատճառով», – հայտարարել է Ազգային բանկի նախագահը խորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Վարկերից ստացված եկամուտները ստացել են հետևյալ բանկերը.
2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «ТВС–Bank»-ի մաքուր շահույթը կազմել է 361 մլն լարի, եկամտի հիմնական մասը` 612,4 մլն լարին, գոյացել է ֆիզիկական անձանց վարկերի հաշվին: 2017 թ.-ին բանկի կողմից տրամադրված վարկերի 49%-ը բաժին է ընկնում անհատներին:
2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «Վրաստանի բանկի» մաքուր շահույթը կազմել է 342,8 մլն լարի: Անհատների վարկավորման եկամուտը` 722 մլն լարի: 2017 թվականին բանկը տրամադրել է 7,7 միլիարդ լարիի չափով վարկեր, որոնցից 4,2 միլիարդը` ֆիզիկական անձանց:
2018 թ.-ի 4-րդ եռամսյակում «Լիբերթի բանկի» մաքուր շահույթը կազմել է 52 միլիոն լարի: Անհատների վարկավորման եկամուտը` 237,6 մլն. լարի: 2017 թ.-ին բանկը տրամադրել է 866,5 մլն լարիի չափով վարկեր, որոնցից 99,5% մլրդ` ֆիզիկական անձանց: