Տնտեսական աճը պայմանավորված է ապրանքների արտահանման աճով և ծառայություններով (զբոսաշրջության), ինչպես նաև Վրաստանում դրամական փոխանցումների ավելացմամբ:
Ըստ Սաքստատի տեղեկատվության (Վիճակագրության ազգային ծառայություն), Վրաստանում 2017 թ.-ի հուլիսին տնտեսական աճը կազմել է 3,8%, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2017 թվականի հունվար-հուլիսին` 4,4%:
2017 թվականի առաջին յոթ ամիսներին տնտեսական աճի ցուցանիշները ցույց են տվել, որ ավելի բարձր աճ է, քան ակնկալվում էր, ինչը կարելի է բացատրել արտաքին հատվածի բարելավմամբ, կարծում են Վրաստանի Ազգային բանկում (ՎԱԲ):
Ազգային բանկը նշել է ապրանքների և ծառայությունների (զբոսաշրջության) արտահանման աճը, ինչպես նաև դրամական փոխանցումների աճը: Այդ գործոնների հետ մեկտեղ ավելացել է սպառումը, ինչը նույնպես նպաստում է տնտեսական աճին: Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկը և ընդհանուր տնտեսական ակտիվությունը դեռևս գտնվում են իրենց պոտենցիալ մակարդակից ցածր, և այդպիսով ճնշում չի գործադրվում գնաճի վրա պահանջարկի կողմից:
Ընթացիկ տարում Վրաստանի տնտեսական աճը նախատեսվում է 4%: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանխատեսմամբ, 2017 թ.-ին տնտեսական աճը կկազմի` 3.9%:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, 2017 թ.-ին Վրաստանի տնտեսական աճը կկազմի 4.5%, իսկ 2018 թվականին` 5%: Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, Վրաստանում 2017-2018 թթ. կլինի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 21 երկրի շարքում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը: