2018 թվականին կենդանիների կծելուց Ախալքալաքում տուժել է 91 մարդ: Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնը:

Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնում նշում են, որ վերջին 4 տարիներին Ախալքալաքում ոչ մի կատաղության դեպք չի գրանցվել։ Անկախ դրանից, ցանկացած մարդ, ով դիմում է բուժօգնություն ստանալու համար, պետք է այն ստանա՝ անկախ շան վիճակից։ Դա կանխարգելիչ միջոցառում է, որը պետք է զուգորդվի շան վարքի հսկողությամբ։

Անօթևան շներն անցել են հարձակման

Կատաղած շունը վարակվելու 13-րդ օրը սատկում է, իսկ եթե դրան հաջորդող օրերին նրան ոչինչ չի պատահում, ուրեմն պետք է հիվանդի բուժումը դադարեցնել՝ նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։

«Այս տարի մեզ մոտ գրանցվել է տարբեր կենդանիներից կծելու 91 դեպք: Եվ բոլորն ել բարեհաջող ավարտ են ունեցել, կատաղության ոչ մի դեպք չի գրանցվել, մենք հետևել ենք: Արձանագրվել են թափառող շների, կատուների խոզերի և այլ կենդանիների կծելու դեպքեր»,- նշում է Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը

Կենտրոնում վստահեցնում են, որ իրենք մշտապես համարժեք բժշկական օգնություն են ցուցաբերում և արագ արձագանքում յուրաքանչյուր դեպքի ժամանակ:

Նշենք, որ կատաղության դեմ ներարկումները լիովին անվճար են, եւ ոչ մի բուժաշխատող իրավունք չունի հիվանդից գումար գանձել կամ սիճուկը վաճառել։

Աղունիկ Այվազյան