Կումուրդո գյուղի №69 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ժորժիկ Սահարյանը կանչ է գրանցել ոստիկանություն, որպիսի նրանք տանեն դիտորդին, քանի որ, ըստ նրա, նա խանգարել է ընտրական գործընթացին:

Այս պահի դրությամբ մենք չկարողացանք ճշտել, թե որ կառույցից է դիտորդը, ում դուրս էին բերել ոստիկանները ընտրատեղամասից, քանի որ ոչ ոք գրառումների մատյանից չկարողացավ հասկանալ դիտորդի անունը և ազգանունը, և ոչ էլ այն, թե որ կազմակերպությունն էր նա ներկայացնում: Ելնելով այն կրճատված բառերից, որոնք մենք դիտարկեցինք մատյանում, մենք փորձեցինք ճշտել, թե արդյոք դիտորդն «Արդար ընտրություններ եւ ժողովրդավարության համար միջազգային հանրություն» (ISFED) կազմակերպությունից էր, մեզ ասացին, որ իրենք դիտորդ չունեն այս ընտրատեղամասում: Իսկ «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունում նույնպես տեղյակ չէին այդ միջադեպի մասին:

Դիտորդի եւ հանձնաժողովի նախագահի միջև միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես 12:20-ին: Հանձնաժողովի նախագահ Ժորժիկ Սահարյանի խոսքով, դիտորդը միջամտել է ընտրական գործընթացին, ուստի նա խնդրել է ոստիկանությանը նրան հեռացնել:

«Այս դիտորդը եկել էր առավոտվանից, անընդհատ հրահրում էր, նա լուսանկարում էր ընտարցուցակները, ես մոտեցա եւ ասացի, որ չի կարելի ցուցակները լուսանկարել: Երբ ես դիպչեցի նրա անվանաքարտին՝ թելը պոկվեց, ապա նա սկսեց աղմկել եւ խոչընդոտել գործընթացին, ես կանչեցի ոստիկաններին», – ասում է Ժորժիկ Սահարյանը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ընտրատեղամասում դիտորդները արձանագրում էին տարբեր խախտումներ, ինչպիսիք են՝ բաց քվեարկությունը, առանց պիտակավորման ստուգման քվեարկություն, ինչպես նաեւ քվեարկություն առանց դրոշմանշման: Դիտորդները այս մասին տեղեկացրեցին նախագահին, ով ասաց նրանց, որ ուշադրություն չդարձնեն, բողոքներ չգրեն:

Gimbirda

Մենք շարունակում ենք հստակեցնել այս միջադեպի մանրամասները` պարզելու համար, թե ինչն էր պատճառը, որ դիտորդին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, ինչպես նաեւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ: