Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Յուրաքանչյուր Վրաստանի քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք, իր ընտրության մեջ ազատ է, ոչ ոք չի կարող նրան ստիպել կամ ուժ գործադրել:
Ակտիվ ընտրական իրավունք ունեն Վրաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր մինչ ընտրությունների օրը դարձել են 18 տարեկան, կամ այդ օրն է լրանում նրանց 18 տարին, ու ովքեր համապատասխանում են Վրաստանի Ընտրական օրենսգրքով սահմանված պայմաններին:
Ընտրության իրավունք չունեն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր դատարանի կողմից ճանաչված են անաշխատունակ կամ, ըստ դատարանի որոշման, գտնվում են կալանքի վայրում, բացառությամբ թեթև հանցագործություն կատարողների:
Ընտրողները ընտրություններին մասնակցում են հավասար պայմաններում: Նույն ընտրատարածքում բոլոր ընտրողներն ունեն հավասար թվով ձայներ:
Արգելվում է ցանկացած ազդեցություն, որը սահմանափակում է ընտրողների կամքի ազատ արտահայտումը կամ նրանց կամքի վերահսկումը:
Ընտրողների ցուցակները կազմվում են Գործակալության տվյալների բազայում եղած տեղեկատվության հիման վրա, ովքեր գրանցված են ըստ բնակության վայրի, այդ թվում այն աձանց մասին, որոնց 18 տարին լրանում է ընտրությունների օրը, ինչպես նաև մահացածների տվյալների հիման վրա:
Ընտրական շրջանում շրջանի ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրացուցակները: Որպեսզի Ձեր ձայնի իրավունքը չկորչի, Դուք կարող եք ստուգել Ձեր անունը ցուցակներում, որոնք արդեն փակցված են ընտրատեղամասերի պատերին: Կամ Դուք Ձեր՝ ընտրողի տվյալները կարող եք ստուգել voters.cec.gov.ge կայքում: Եթե հանկարծ Ձեր տվյալները չլինեն այն ընտրատարածքում, որտեղ Դուք ապրում եք, ապա պետք դիմեք ընտրատարածք, ուղղում կատարելու համար: Ընտրացուցակների ճշտման համար ընտրողը պետք է դիմի ոչ ուշ քան հոկտեմբերի 7-ը:
Եթե անձը անցել է դրոշմանշումը ու արդեն քվեարկել է, նա իրավունք չունի այլևս քվեարկելու նույն, կամ մեկ այլ ընտրատեղամասում:
Ընտրողը կարող է գտնվել քվեարկության սենյակում միայն քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածում:
Քվեաթերթիկները լրացնելիս արգելվում է այլ անձանց ներկայությունը:
Ընտրողը, ով ի վիճակի չի ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, իրավունք ունի գաղտնի քվեարկության խցիկ օգնության հրավիրել ցանկացած անձի, բացառությամբ.
ա) ընտրական հանձնաժողովի անդամի,
բ) թեկնածուի,
գ) ընտրական սուբիեկտի ներկայացուցչի,
դ) դիտորդի
Այն անձինք, ովքեր կխախտեն այս պահանջները կենթարկվեն պատասխանատվության:
Շուշան Շիրինյան