Հոկտեմբերի 2-ի Վրաստանի ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը Բարալեթ գյուղի թիվ 17 ընտրատեղամասում քվեարկեց հանուն արդարության, խաղաղության և առողջության:

JNEWS-ի հարցին, թե ինչպիսի ընտրություն կատարեց, Մակարյանը նշեց, որ իր սպասելիքները շատ մեծ են այս ընտրություններից։

«Ընտրություն եմ կատարել հանուն արդարության, խաղաղության, և հանուն առողջության, որն ամենակարևորն է կյանքի համար: Իմ ակնկալիքները շատ մեծ են՝ իմ ժողովրդից, իմ տարածքի ընտրողից, բոլորին մաղթում եմ հաղթանակ և խաղաղ ընտրություններ, և թող հաղթի արժանին: Հաշված ժամեր են մնացել, ես վտսահ եմ իմ ուժերի վրա»:

Իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն նշում է, որ ընտրվելու դեպքում բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու, ընդգծելով, որ որոշումները միանձնյա չեն կայացվելու:

«Միանձնյա որոշումներ չեն ընդունվի, շրջանին հուզող ցանկացած հարց կքննարկվի համապատասխան մարդկանց հետ»:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: