Ապրիլի 24-ի երեկոյան Ախալքալաքի հայերը ուղերձ հղեցին Թուրքիային, վրաց-թուրքական սահմանի մոտ վառվող թիվ «100»-ի տեսքով:

Ախալքալաքի բերդի մոտ, ապրիլի 24-ի երեկոյան շրջանի բոլոր գյուղերից երիտասարդները հավաքվել էին մեքենաներով երթի՝ դեպի Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Կարծախ գյուղ:

Հայաստանի և Վրաստանի դրոշներով 40 մեքենաներից բաղկացած շարասյունը շարժվեց Ախալքալաք-Կարծախ մայրուղով:

Շարասյունը ուղեկցում էր ոստիկանության մեքենան: Ինչպես ասացին կազմակերպիչները՝ «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները, երթն անցկացնելու թույլտվությունը նախօրոք էին ստացել:

Կարծախ տանող ճանապարհին երթին միացան տարբեր գյուղերի երիտասարդներ իրենց մեքենաներով: Հասնելով Կարծախ գյուղ մասնակիցները ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին և շարժվեցին դեպի վրաց-թուրքական սահմանի մոտ գտնվող սարի այն հատվածը, որը երթի մասնակիցների խոսքերով տեսանելի է Թուրքիայի սահմանակից գյուղերին:

Շրջանցելով Կարծախի լիճը շարասյունը կանգնեց սահմանի և Կարծախի միջև: Մասնակիցների մեծամասնությունը ոտքով բարձրացան սարը իրենց հետ վերցնելով Թուրքիային մեղադրող պաստառներ և դրոշներ: Որոշ մարդիկ սար բարձրացան մեքենաներով:

Մինչ այդ, երեք օրվա ընթացքում երիտասարդները ոտքով սար էին բարձրացրել 100 անվադող, պատկերելու 100 թիվը:

Երեկ երեկոյան, սարի դոշին մասնակիցները «Ճանաչում, Դատապարտում» վանկարկումներով սկսեցին այրել անվադողերով պատկերված «100» թիվը:

10

11

12

13

DSC_0880

14

15

16

17

18

8

7

3

7

1

2

4

Քրիստինե Մարաբյան