Դարբինյան փողոցի վրա մի քանի ամիս է, ինչ բաց է փոսը, որը փորվել էր էլեկտրացանցում վթարի վերացման համար: Բնակիչները դժգոհում են, որ դա նրանց խանգարում է իրենց և փողոցում ավտոմեքենաների շարժին:

Փողոցի բնակչի հաղորդմամբ, բանվորների կողմից վերանորոգումը կատարվել էր մարտի 10-ին, այն ժամանակ նրանք խոստացել էին ավարտել աշխատանքները մի քանի օրվա ընթացքում:

«Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերության մամլո կենտրոնից հաղորդում են, որ ըստ իրենց տվյալների, փոսը ասֆալտապատվել է, իսկ վերջին աղբը դուրս է բերվել երեկ գիշերը:

Սակայն լուսանկարում պատկերված է վիճակն այսօրվա՝ հուլիսի 10-ի, ժամը 15:30-ի դրությամբ:

asfalt4