Վրաստանի կենդանիների պաշտպանության ֆեդերացիան պահանջում է անօթևան շներին, որոնց բռնում են և տեղափոխում վերադարձվեն հետ բուժում և ստերիլիզացում անցնելուց հետո: Ախալքալաքի անօթևան շներին դեռ չեն վերադարձրել, սակայն պատասխանատուները խոստանում են, որ նրանք կվերադարձվեն:

Ախալքալաքի շրջանում անօթևան շների բռնումն ու ապաստանումն ապաստարաններում սկսվեցին անցյալ տարվանից: 2017 թ.-ին շներին բռնելու տենդեր-մրցույթը շահել է ֆիզիկական անձ Մարինա Ջանելիձեն: Շներին տեղափոխեցին Օզուրգեթիի ապաստարան: Այս տարի շներին բռնելու տենդեր-մրցույթը նույնպես նա շահեց:

Օզուրգեթիի ապաստարանի ղեկավարի Գիորգի Մաղլափերիձեի խոսքերով, Ախալքալաքից բերված շները լավ վիճակում են:

«Մենք բոլոր շներին ստերիլիզացնում ենք և հետ ենք վերադարձնում: Մենք գիտենք, յուրաքանչյուր շանը, գիտենք, թե որտեղից են բերել, նրանց ականջների վրա պիտակներ կան», – ասում է Գիորգի Մաղլափերիձեն:

Այս տարի շների բռնումը իրականացվել է 1 անգամ և բռնել են 7 շուն: Պայմայնագրի համաձայն, մինչև տարեվերջ նրանք պետք է բռեն 300 շուն:

Վրաստանում անօթևան շների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի դեպքից հետո Վրաստանում կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի աշխատակիցները վերահսկում են շներին բռնելու գործընթացը: Ախալքալաքում շներին բռնելուն մեջ մասնակցած Սերգո Չխենկելին ասում է, որ դեպքերը, երբ շներին նույնիսկ սպանում էին, արձանագրվել է 3-4 տարի առաջ: Կենդանիների պաշտպանության ֆեդերացիան պատրաստել է կենդանիների պաշտպանության մասին նոր օրինագիծ, քանի որ ներկայիս օրենքը խախտողների համար, նրանք կարծում են ոչ բավարար խիստ:

«Մենք կենդանիների պաշտպանության մասին նոր օրինագիծ ենք գրել, Խորհրդարանում արդեն աշխատում են դրա վրա և շուտով նոր ավելի խիստ օրենք կստեղծվի», – ասաց Սերգո Չխենկելին:

Սակայն, ըստ Սերգո Չխենկելիի, շները որոնց Մարինե Ջանելիձեն է բռնում գտնվում են համապատասխան պայմաններում:

Սերգո Չխենկելը ասում է, որ շները պետք է վերադարձվեն այնտեղ, որտեղից բռնվել են:

«Շներին բնությունից չի կարելի կտրել, նրանց տեղերը կգրավեն առնետները, դա նույնիսկ վտանգավոր է, քանի որ շունը որսորդ է, բնության պահապանը իսկ առնետները տարբեր հիվանդություններ են կրում: Ավելի լավ է ստերիլիզացումը: Մենք հենց դա ենք անում: Ստերիլիզացնում ենք, պատվաստում ագրեսիայի դեմ և վերադարձնում: Դրանից հետո նրանք ագրեսիվ չեն: Հիվանդ շներին մենք քնեցնում ենք», – ասում է Սերգո Չխենկելին:

Շուշան Շիրինյան