Ախալքալաքի կարտոֆիլագործները, ովքեր արդեն երրորդ տարին է սպասում են, որ «Ալմալի» ոռոգման գիծը գործարկվի ու նրանք ջրեն իրենց դաշտերը, խնդրում են պատասխաուներին միջոցներ ձեռնարկել որպեսզի կառուցված ոռոգման գիծը սկսի գործել, քանի որ ոռոգման սեզոնը չի կարող սպասել:
Յուրաքանչյուր կարտոֆիլագործ այսօր մտածում է այն մասին, որ ջրի իր դաշտերը: «Ալմալի» ոռոգման համակարգը, որը դեռ 2015թ.-ին պետք է գործեր ոռոգման ջրով կապահովի Կուլիկամ, Խոսպիո, Մուրջախեթ, Չամդուրա, Վաչիան, Դիլիսկա, Կիրովական, Գումբուրդո, Խուլգումո և Բավրա գյուղերի կարտոֆիլագործներին: Սակայն արդեն անցել է 2 տարի, իսկ համակարգը դեռ չի գործում: Կարտոֆիլագործները խնդրում են ոռոգման գծի վերականգնման նախագիծը հասցնել իր ավարտին:
« Ոռոգման համակարգի վերականգնման գաղափարը շատ լավ է: Այդքան գումար է ծախվսել, որպեսզի մենք օգտվենք, բայց արդեն երրորդ տարին է չենք կարող օգտվել այս համակարգից: Կարտոֆիլագործները հուսալով, որ ոռոգման համակարգը կաշխատի, ոռոգման գծի շրջակա տարածքներում, արդեն երկրորդ տարին է ավելի շատ են ցանում, բայց ժամանակը անցնում է, իսկ ջուրը դեռ չի գալիս: Հիմա կարտոֆիլի ծաղկման վեգետացիոն շրջանն է ու ոռոգումը չի կարելի ուշացնել », – ասում է “Ախալքալաքի կարտոֆիլ” ասոցիացիայի վարչության նախագահը »:
Ինչ պատճառներով դեռ «Ալմալի» ոռոգման համակարգը չի գործում jnews.ge-ն պատասխանատու մարմիններից կփորձի պարզել մոտ ժամանակներս: