Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց երկրի նորացված կառավարության կազմը, որտեղ երեք նոր նախարար կա:

Կառավարության մեջ նոր դեմքեր են՝ Իվանե Մաճավարիանին, ով կգլխավորի Վրաստանի ֆինանսների նախարարությունը, Միխայիլ Բատիաշվիլին՝ կգլխավորի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Գիորգի Քոբուլիան կդառնա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:

Դավիթ Զալկալիանին կպահպանի Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Ենթակառուցվածքների և կայուն զարգացման նախարարությունը կշարունակի ղեկավարել Մայա Ցկիտիշվիլին, Վրաստանի ՆԳՆ-ն` Գիորգի Գախարիան: Արդարադատության նախարարության ղեկավարը կմնա Թեա Ծուլուկիանին է, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ Լևան Իզորիան: Դավիթ Սերգեենկոն կգլխավորի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքային, առողջապահական և սոցիալական պաշտպանության հարցերով նախարարությունը: Քեթևան Ցիխելաշվիլին նոր կառավարության կազմում կստանձնի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի պաշտոնը:

Կառավարության նորացված կազմին վստահություն պետք է արտահայտի Վրաստանի խորհրդարանը: Ակնկալվում է, որ քվեարկությունը կկայանա մինչ շաբաթվա վերջ:

Հիշեցնենք, որ Վրաստանում շուտով կլինի 10 նախարարություն, 13 նախարարության փոխարեն և մեկ պետնախարար:

Նյութը`Новости-Грузия-ից