Վրաստանում մինչ 2006թ.-ի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքների ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին: Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայողական գործակալությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, որպեսզի հասցնի բոլոր ցանկացողներին նոր վարորդական իրավունքներ տրամադրել:
Նոր վարորդական իրավունքների տրման հերթերի և ծառայությունների մատչելիության բարձրացման նպատակով Վրաստանի ՆԳՆ-ի ծառայության գործակալության աշխատանքային ժամերն ու օրերը ավելացել են:
Մինչ 2017 թ.-ի վերջը Ներքին գործերի նախարարության Ռուսթավիի և Թբիլիսիի մասնաճյուղերը կգործեն ամեն օր 9:30-ից մինչ 22:00: Դեկտեմբերի 11-ից գործակալության տարածքային ստորաբաժանումները կտեղափոխվեն արտակարգ իրավիճակների գործարկման ռեժիմի: Երկուշաբթիից շաբաթ նրանք կաշխատեն 9:30-ից մինչ 22:00-ն, իսկ կիրակի` 10:00-ից մինչ 18:00-ն: Գործակալության աշխատակիցները Ախալքալաք գալիս են միայն ուրբաթ օրերին:
Վարորդական իրավունքի ժամկետը լրանալուց հետո վարորդը կարող է փոխել այն առանց քննություն հանձնելու` Վրաստանի ՆԳՆ-ի ծառայության գործակալությանը առողջական վկայական ներկայացնելու միջոցով: ՆԳՆ-ում նոր վարորդական իրավունք ստանալու արժեքը 15 լարի է:
Նոր տրամադրվող վարորդական իրավունքները տրվում են 15 տարի ժամկետով, որից հետո նորից պետք է փոխել:
Վրաստանի օրենսդրության համաձայն` առանց վարորդական իրավունքի վարելը պատժվում է 500 լարի տուգանքով:
Վարորդական իրավունքները փոխելու ընթացքում առաջացած խնդիրներին մենք կանդրադառնանք ուրբաթ օրը: