Պետական տեսչական ծառայության ղեկավար Լոնդա Թոլորայան հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան։

Ինչպես նշվում է Պետական տեսուչի տարածած հաղորդագրության մեջ, բողոքարկվել է այն փոփոխությունների (նորմերի) սահմանադրականության հարցը, որոնք կատարվել են Վրաստանի «Պետական տեսուչի ծառայության մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքներում, որոնք նախատեսում են՝ պետական տեսուչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և պետական տեսուչի ծառայությունների լուծարմանը փոխարինող երկու նոր ծառայությունների ստեղծումը։

«Կարծում եմ, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը կասի իր խոսքը՝ ապահովելու անկախ ինստիտուտների կայունությունը և պաշտպանելու ընտրովի պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց սահմանադրական իրավունքը, որպեսզի վերջիններս անհիմն կերպով պաշտոնից չազատվեն։

Վրաստանի Սահմանադրական դատարանում Պետական տեսուչի ներկայացուցիչները կլինեն Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ասոցիացիայի շատ բարձր որակավորմամբ իրավաբանները։ Շնորհակալ ենք նրանց աջակցության և Ծառայության շահերը պաշտպանելու համար»,- ասվում է Լոնդա Թոլորաիայի հայտարարության մեջ: