Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասին օրինանախագիծն արդեն ընդունվել է, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում` այն ավտոմեքենաների սեփականատերերի համար, ովքեր վարում են առանց պարտադիր տեխզննում անցնելու:
Ներկայումս տեխզննում չանցնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով տուգանքը կազմում է 50 լարի: Տուգանքը սահմանվում է այն դեպքում, երբ խելացի տեսախցիկները ֆիքսում են տեխզննում չանցած ավտոմեքենաները։
Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել:
Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պարբերական տեխզննումն անցնելու պարտավորությունը խախտելու, այսինքն՝ տեխզննում չանցած ավտոմեքենան վարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի է 50 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 200 լարիով։
Տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե խախտումը կրկին հայտնաբերվի (այսինքն՝ մեքենան տեխզննում չանցնի), ֆիզիկական անձի դեպքում տուգանքը կեռապատկվի և կդառնա 150 լարի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 300 լարիի չափով։
Երկրորդ անգամ տուգանվելուց հետո 30-օր անց, կրկին նույն խախտումը կհարուցի տուգանք ֆիզիկական անձի դեպքում՝ 300, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 500 լարիի չափով։
Եթե քաղաքացին տուգանվի երրորդ անգամ, իսկ տեխզննում անցնելու պարտավորությունը կրկին չկատարվի, ապա ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիի, իսկ իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 700 լարիի չափով։
Հարկ է նշել, որ վերոնշյալ փոփոխությունը պետք է ընդունվեր դեռ 2022 թվականի աշնանը, սակայն այն ընդունվել է 2023 թվականի մարտի 22-ին, հրապարակվել է ապրիլի 5-ին և ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 60-րդ օրը, այսինքն օրենքը կգործի 2023 թվականի հունիսի 3-ին։