Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման 35% -անոց աճ:
2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտահանվել է 207,5 մլն դոլարի ագրոպարենային ապրանքներ, ինչը 34,7% -ով ավելի է, 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (ագրոպարենային ապրանքներ 154 մլն դոլար):
Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանի ագրոպարենային ապրանքների հիմնական արտահանման շուկաներն են՝ Ռուսաստանը (52,2 մլն դոլար), Եվրամիությունը (42,6 մլն դոլար), Ադրբեջանը (23,2 մլն դոլար), Թուրքիան (22,2 մլն դոլար), Ուկրաինան (16,5 մլն դոլար), և Ղազախստանը (11,1 մլն դոլար):
Օպերատիվ տեղեկատվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրներ ագրոպարենային ապրանքների արտահանումը ավելացել է 11,8 մլն դոլարով (38,1%), ինչը հիմնականում պայմանավորված է ալկոհոլային խմիչքների, բնական խաղողի գինիների և ընկույզի արտահանման աճով, համապատասխանաբար՝ 6.6 մլն (121.7%), բնական խաղողի գինիները
1,9 մլն (61,7%), և ընկույզը՝ 1,6 մլն ԱՄՆ դոլարով (13,8%):
2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հիմնական արտահանման ապրանքներն են՝ բնական խաղողի գինիները (41.9 մլն ԱՄՆ դոլար), հանքային և քաղցր ջուրը (32.3 մլն ԱՄՆ դոլար), ոգելից խմիչքները (28.5 մլն ԱՄՆ դոլար), և ընկույզը (18.6 մլն ԱՄՆ դոլար):
Նյութը` bizzone.info-ից: