Մաջադիայի գյուղից WKF կարատեի բաժնի մարզիկն Open Georgia միջազգային մրցաշարում նվաճեց երկրորդ հորիզոնականը:

Հունիսի 1-ից 3-ը Թբիլիսիում կայացավ կարատեի WKF միջազգային մրցաշարը: Մասնակցում էին ավելի քան 10 երկրների մարզիկներ: Ախալքալաքի շրջանից մասնակցում էին 6 կարատեիստ: Մաջադիա գյուղի մարզիկներին մարզում է Սարգիս Մարգարյանը: 6 մարզիկներից միայն Էվաջյան Վոլոդյան անցավ եզրափակիչ: Եզրափակչում նա մրցեց Վրաստանցի մարզիկի հետ և պարտվեց: Էվաջյան Վոլոդյան Кумите մարզաձևում արժանացավ արծաթե մեդալի:

Էվաջյան Վոլոդյան 8 տարի է զբաղվում է այս սպորտով: Նա հաճախ է մասնակցում միջազգային մրցաշարերի:

evadjan

Շուշան Շիրինյան