Հունիսի 17-ին, Իտալիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների երիտասարդական առաջնությունում, Ախալքալաքցի բռնցքամարտիկներ Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը հաղթեցին իրենց առաջին մենամարտերը և կշարունակեն պայքարել չեմպիոնի տիտղոսի համար:
Երեկ՝ հունիսի 19-ին, Իտալիայում, որտեղ հունիսի 17-ին մեկնարկել է մինչև 22 տարեկան պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, տեղի ունեցան Ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանի և Արտյոմ Յորդանյանի առաջին մենամարտերը: Երկու մարզիկներն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին: Արտյուշ Գոմցյանը 3: 1 հաշվով հաղթեց ուկրաինացուն, իսկ Արտյոմ Յորդանյանը 5: 0 հաշվով հաղթեց իտալացուն:
Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանն անցան քառորդ եզրափակիչ և կշարունակեն պայքարել չեմպիոնի տիտղոսի համար, իսկ Արշակ Էլիզբարյանն իր առաջին մենամարտում պարտվեց ադրբեջանցի մարզիկին և դուրս մնաց առաջնությունից: Մեր բռնցքամարտիկների հաջորդ մենամարտը տեղի կունենա վաղը:
Առաջնությանը մասնակցում են 41 երկրի բռնցքամարտիկներ: Վրաստանի ազգային հավաքականում Ախալքալաքից մասնակցում են երեք մարզիկներ՝ Արտյուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը և Արտյոմ Յորդանյանը: